Բողոքներ, ավելի գումար տալու խնդրանքներ բուժհաստատություններից պրակտիկորեն չենք ստանում․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Տարբեր ծառայություններ տարբեր կերպ են բաշխվում, օրինակ՝ ծննդօգնության դեպքում ինչքան ծնունդ է լինում, այդքան բուժհաստատությունը գումար է ստանում։ Պոլիկլինիկական հաստատություններում բաշխվում է ըստ մարդաշնչի։ Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նկատեց, որ պետպատվերի շրջանակներում տրվող միջոցների քաղաքականության վերաբերյալ հարցը միշտ արծարծվում է, և կա մեղադրանք, որ իրենք հավասար չենք բաշխում գումարները։

«Մենք այս տարի հետաքրքիր եղանակով ենք գնացել՝ տարվա ընթացքում բազմաթիվ վերաբաշխումներ ենք արել, ոչ թե 1-2, ինչպես հաճախ տեղի էր ունենում, այլ, համարյա, ամեն ամիս վերաբաշխում ենք արել։ Եվ եթե սոցիալական հարցում անենք ստացված գումարների վերաբերմունքի մասով, այսինքն, թե իրենք ինչպես են կարծում՝ արդյո՞ք արդար է վերաբաշխվել, ապա այդ ցուցանիշն անհամեմատ ավելի դրական կլինի։ Այսինքն՝ բողոքներ, ավել գումար տալու խնդրանքներ բուժհաստատություններից չենք ստանում»,- նկատեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։