Փոխգնդապետը դեռևս կոմայի մեջ է. Վայոց ձորի նոր մարզպետ նշանակվեց նրան ծեծի ենթարկողի փաստաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ մեկ ամիս է՝ Վայոց Ձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը գտնվում է կոմայի մեջ։ Մինչ բարձրաստիճան սպան շարունակում է պայքարել կյանքի համար, այսօր Կառավարության նիստում Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց նրան դաժան ծեծի ենթարկած նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանը։

Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը Factor.am-ին փոխանցեց, որ եղբոր վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա կոմայից դեռ դուրս չի եկել։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նրան դաժան ծեծի ենթարկելու համար երկու անձ կալանավորված է։

Նախկին մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար իրավապահներն առգրավել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները։ Այս մասին երեկ մանրամասներ հայտնեց նաև ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը՝ ասելով, որ հակասական իրավիճակում են հայտնվել. մի կողմը պնդում է մարզպետի մասնակցության մասին, տեսախցիկները վկայում են հակառակը, որ նա այդ ժամին տանն է եղել։

Մարզպետի օգնականի կալանավորումից երկու օր անց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին։ Այսօր հաստատվեց, որ նրան կփոխարինի իր օգնականի փաստաբանը՝ Արարատ Գրիգորյանը։

Նորանշանակ մարզպետը լրագրողներին ասաց, այդ հանգամանքն իրեն չի կաշկանդի աշխատել մարզպետի պաշտոնում, բայց փաստաբանական գործունեությունը կդադարեցնի։ Գրիգորյանը չի կարծում, թե Տրդատ Սարգսյանի հրաժարականը ձևական բնույթ էր կրում, միևնույն ժամանակ պնդում է՝ ինքը դեմ է բռնությանը։

Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան