Սերժ Սարգսյանը մտածում է, որ իշխանությանը շանտաժի ենթարկելու նյութ ունի․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Քաղաքագետները ոչ պատահական, ավելի շուտ՝ լավ մտածված քայլ են համարում Սերժ Սարգսյանին «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ուսանողի կողմից հարց ուղղելը հնարավոր ձերբակալման մասին։ Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հիշեց Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերը։

Ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի՝ իշխանությունը միտումնավոր է Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի Սերժ Սարգսյանին ազատել պատասխանատվությունից։

Ձերբակալման մասին խոսելը, ըստ քաղաքագետի, մատնում է այն, որ երրորդ նախագահը վտանգ է զգում՝ հնարավոր է՝ Քոչարյանի վրայից կհանվի Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, ու այդ դեպքում ինքը կհայտնվի իշխանություն յուրացնողի դերում։

Խոսելով մոտալուտ ձերբակալումից՝ Սերժ Սարգսյանը փորձում է կանխարգելել այդ սցենարը։

«Հիշեցնել Նիկոլ Փաշինյանին և իր համախոհներին, որ ինքն է իշխանությունը հանձնել խաղաղ, առանց բռնության, և դրա հետ կապված ինքը կարող է և ասելիքներ ունենալ։ Ինքը մտածում է, որ ունի նյութ՝ շանտաժի ենթարկելու համար այսօրվա իշխանություններին և ենթատեքստը հետևյալն է, որ եթե դուք ինձ ձերբակալեք, ես էլ ժողովրդին դեռևս ասելու բան կարող է ունենամ։ Այդ ամենը սոսկ խոսքեր են, և այն պահին, երբ հանգամանքների ճնշման տակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու մեղադրանք ներկայացնել Սերժ Սարգսյանին, ավելի մեծ հավանականություն կա, որ նա ընտանիքի հետ կտեղափոխվի Ռուսաստան»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան