Արայիկ Հարությունյանը՝ ՀԵՊ և ՆԶՊ առարկաները դպրոցներից հանելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց տեղեկություններին, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից դուրս է գալու:

«Այն ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալի հարցազրույցի արդյունքում, որտեղ ինքն ասել է, որ մշակվում են չափորոշիչներ, առարկայացանկեր, յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունն է քննարկվում, նպատակներն են քննարկվում և թե մենք ինչ ենք ուզում վերջնարդյունքում ստանալ: Հանձնաժողովն աշխատում է, երբ առաջարկներ կանեն, մենք կքննարկենք, որոշումները կկայացնենք: Այդ հանձնաժողովն ինձ հետ առայժմ որևէ բան չի քննարկել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ արդյո՞ք դա քննարկվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, նախարարը նշեց, որ իրենք պարբերաբար հանդիպումներ ունենում են և՛ կաթողիկոսի, և՛ եկեղեցու ներկայացուցիչների հետ:

«Խնդրո՛ւմ եմ՝ սենսացիաներ սրանից չանել: Մենք ասել ենք, որ վերջնական ուսումնական պլանները փոխելու ենք 2023 թվականից»,- հավելեց ԿԳՄՍ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: