Սամվել Բաբայանը չի կարողանա առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում. Արցախի ԱԺ-ն մերժեց Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը
Քաղաքականություն
31.10.2019 | 15:44Արցախի խորհրդարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր նախագահի թեկնածու առաջադրվելիս պարտադիր չհամարել վերջին տասը տարում Արցախում բնակվելու հանգամանքը:
«Ազգային ժողովը 24 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Իմ դիրքորոշման տեսագրությունն ավելի ուշ կտեղադրեմ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես էր եկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ցանկանում է առաջադրվել գարնանը սպասվող նախագահական ընտրություններում, սակայն գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս: