Սարհատ Պետրոսյանն ազատվեց պաշտոնից. պաշտոնական
Քաղաքականություն
31.10.2019 | 12:08Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց Սարհատ Պետրոսյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես հիմնական պատճառաբանություն նշելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում: Նա հայտարարել էր, որ այլևս չի կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը:
Մամուլում գրվեց, որ նա լուրջ հակասություններ ունի Քաղաքաշինության կոմիտեի նախկին ու ներկա ղեկավարների հետ: