Պատմականության հարցում չափազանցվածություն կա. Նարեկ Մինասյանը՝ ԱՄՆ-ում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ

– Պարո՛ն Մինասյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ ԱՄՆ-ում սա պատմական քվեարկություն են կոչել: Դուք ինչպե՞ս կգնահատեք:

– Բանաձևի ընդունումը բավական կարևոր էր: Այ նախաձեռնվել է դեռևս այս տարվա ապրիլին: Ընդ որում՝ պետք է ընդգծել, որ նախաձեռնվել է երկու առանձին բանաձև, մեկը՝ նախատեսված Ներկայացուցիչների պալատի համար, մյուսը՝ Սենատի: Բովանդակությամբ նույն փաստաթուղթն է, բայց ֆորմալ առումով երկու առանձին փաստաթղթեր են: Կանոնադրական հանձնաժողովը նախ քվեարկեց, որ հարցը մտնի օրակարգ, այնուհետև Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում կոնգրեսականների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց բանաձևին՝ այդպիսով ընդունելով այն, որը ևս մեկ անգամ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ՝ այն պարունակում է որոշ կոչեր, որոնք ուղղված են գործադիրին և, ընդհանրապես, ամերիկյան իշխանություններին: Սա բավական կարևոր է, եթե հաշվի առնենք, որ զգայուն թեմա է: Այնուամենայնիվ, պատմականության հարցում, կարծում եմ, որոշակի չափազանցվածություն կա: Մի կողմից՝ չպետք է թերագնահատել այս բանաձևը, մյուս կողմից էլ՝ չպետք է գերագնահատել դրա հնարավորություններն ու կարողությունները: Պետք է արձանագրել, որ, ըստ էության, Ներկայացուցիչների պալատում հաստատումով այս գործընթացն ավարտվեց: Բանաձևն իր տեսակով այնպիսին է, որը չի նախատեսում ուղարկել Սենատ, այնուհետև նախագահին՝ ստորագրության համար:

– Այդ դեպքում ո՞րն է այս բանաձևի արդյունքը:

– Արդյունքը կարևոր է նախ՝ բարոյական առումով: Իհարկե՝ բավական կարևոր է, որ նման հանցագործությունը նման մակարդակով դատապարտվում է, ընդ որում՝ կոչ է արվում նաև, որ ամերիկյան դասագրքերում, պետական ծրագրերում այս թեման պետք է ներառվի և այլն: Քաղաքական առումով էլ այն մեծ կարևորություն ունի: Նախ՝ բանաձևի հեղինակները երկու կուսակցություններից էին՝ և՛ հանրապետականներից, և՛ դեմոկրատներից: Եթե նայենք քվեարկության արդյունքներին, ըստ էության, մոտ 11 հոգի էր դեմ քվեարկել, որոնք թուրքական հանձնախմբի անդամներ են: ԱՄՆ-ում քաղաքական բևեռացման պայմաններում, եթե մենք կարողանում ենք ստանալ աջակցություն երկու կուսակցություններից էլ, սա ցույց է տալիս, որ լոբբիստական կառույցները բավական հաջող են գործել, Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես՝ դեսպանության միջոցով, նույնպես հաջող է գործել: Հաշվի առնելով նաև ԱՄՆ-ում քաղաքական գործընթացները և այս թեմայի ակտիվացումը, առնվազն մենք կարող ենք ենթադրել, որ նախագահական ընտրապայքարի շրջանակում թեման կստանա առավել մեծ կարևորություն, նախագահի տարբեր թեկնածուներ առավել մեծ ուշադրություն կդարձնեն տվյալ խնդրին: Առավել ևս, եթե գործընթաց սկսվի նաև Սենատում, հնչեղությունը շատ ավելի մեծ կլինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան