Համաներման համար անձի համաձայնությունն է պետք, Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել. ՀՔԾ պետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

Արսեն Բաբայանի գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգմանը, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ամեն մի գործով խափանման միջոց ընտրվում կալանքը:

«Այդ նույն նկատառումներով արգելանք է դրվել նաև նրա տեսակցությունների վրա: Ամեն գործ յուրահատուկ է, եթե մի դեպքում կալանք է կիրառվում, չի նշանակում, որ մյուս դեպքում էլ է կիրառվելու»,- նշեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է մի պատգամավորին թույլատրվում Նաիրի Հունանյանին հանդիպել, իսկ մյուսներին չեն թողնում Արսեն Բաբայանին տեսակցել, Սասուն Խաչատրյանն ասաց, որ չպետք է պատիժը կրող անձին նույնացնել նախաքննության ընթացքում կարգավիճակ ունեցող անձանց հետ:

Անդրադառնալով այն տեսակետներին, որ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքն ընկնում է համաներման տակ, Սասուն Խաչատրյանը պարզաբանեց. «Համաներման համար մի շարք նախապայմաններ են պետք, դրանից ամենակարևորն անձի համաձայնությունն է, որի նկատմամբ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, տվյալ դեպքում Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան