«Պետք է այդ ինֆորմացիան լսել և ուսումնասիրել»․ ԱԺ-ն Սանասարյանի մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
Բոլորը

Երեկ Պետական վերահսկողության ծառայության լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը Factor TV– եթերում խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին մեղադրել էր իր դեմ քարոզչական արշավ կազմակերպելու մեջ, որում պարոն Սիմոնյանին աջակցել են քրեական տարրեր։ Պարոն Սանասարյանը նույնիսկ փակագծեր է բացել, թե ինչ տարրերի մասին է խոսքը, և ինչու են նրանք աջակցել Ալեն Սիմոնյանին։ Բանն այն է, որ 4-րդ ընտրատարածքում խորհրդարանի ընտրությունների ժամանակ նրանք եղել են մրցակիցներ։

«Ընտրությունների օրերին ես համայնքի բնակիչներից եմ տեղեկացել, որ իրենց հորդորել են և շատերին պարտադրել են՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի տարածքում հայտնի մարդիկ, որ Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկեն՝ խնդիրներ կունենաք, պետք է աջակցեք Ալեն Սիմոնյանին։ Ներկա թաղապետեր աշխատում էին Ալեն Սիմոնյանի օգտին՝ Նորք-Մարաշի թաղապետը, որը հայտնի ՀՀԿ-ական էր, նրան խոսք էր տրվել, որ դու կշարունակես պաշտոնավարել»,- ասել էր ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը։

Այս մասին պարոն Սանասարյանը տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այդ պահից սկսվել են նրա խնդիրները, քանի որ, ըստ նրա, մինչ այդ էլ նա խնդիրներ էր ստեղծել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը ոչ պաշտոնապես հանդես է գալիս որպես Ալեն Սիմոնյանի շտաբի պետ։ Խորհրդարանի փոխնախագահը հերքում է Դավիթ Սանասարյանի մեղադրանքները, ոչ մի քրեական հեղինակության ինքը չի ճանաչում։

«Նշված մարդկանց ես ոչ անձամբ ճանաչում եմ, ոչ միջնորդավորված իրենց հետ խոսել եմ, ոչ ուղիղ եմ խոսել, նույնիսկ եթե փողոցում տեսնեմ, կարող է չճանաչեմ»,- այսօր հակադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա զարմացած է՝ Դավիթ Սանասարյանը մեկ տարուց ավելի վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարն էր, ինչո՞ւ չի զբաղվել իր նշած ապօրինությունների բացահայտմամբ․ «Կարելի է բամբասանքի ոլորտից դուրս գալ և դուրս գալ ավելի լուրջ դաշտ՝ քաղաքական կամ իրավական, այ էդ պարագայում կխոսենք, կզրուցենք»։

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը չէր ցանկանա մտնել քաղաքական երբեմնի թիմակիցների խնդիրների արանքը, բայց Դավիթ Սանասարյանի Factor TV-ի եթերում արած հայտարարությունը պետք է որ հետաքրքրի իրավապահներին։

«Պետք է հասկանալ, թե հեղափոխությունից հետո ոնց են թաղային հեղինակությունները նորից գործոն եղել ընտրությունների ժամանակ, որովհետև հեղափոխությունը դա է մերժել։ Էդտեղ ավելի շատ քաղաքական պատասխանատվության հարց է, և եթե լինի էդտեղ օրենքով արգելված արարքի հատկանիշներ, իրավապահ մարմինները նույնպես պետք է զբաղվեն։ Այսինքն, հրապարակային է, չէ՞, ասել Դավիթ Սանասարյանը, դե դա հաղորդում է, հրապարակային ասվել է, ուրեմն իրավապահները պետք է զբաղվեն էդ հայտարարությամբ»,-գտնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նույնպես զարմանում է, թե ինչու դեռ ընտրությունների ժամանակ Դավիթ Սանասարյանը հանցագործության մասին հաղորդում չէր ներկայացնում ոստիկանությանը․«Էստեղ խնդրահարույց է, որովհետև բարեվարքությունն այն է, երբ որևէ շահ չկա, պայքար չկա, բայց դու ասում ես ճշմարտությունը։ Լավ կլիներ, որ նա դա դրսևորեր հենց այն ժամանակ, երբ ընտրություններ էին, բոլորս դրա մասին իմանայինք և համապատասխան միջոցներ ձեռնարկեինք»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը տեղյակ էր Դավիթ Սանասարյանի մեղադրանքներին։ Նա զգուշությամբ ասում է՝ այս հարցը պետք է քննարկվի։

«Հաշվի առնելով, որ ասողը քաղաքական հանրային դեմք է, նաև լրատվամիջոցով է ասել, կարծում եմ պետք է էդ ինֆորմացիան լսել և ուսումնասիրել»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը։

Այնուամենայնիվ, պատգամավորը դատապարտելի ոչինչ չի տեսնում նրանում, որ ընտրողներին հորդորել են քվեարկել Ալեն Սիմոնյանի օգտին․ «Նույնիսկ եթե նման բան եղել է, ոչ մի խնդիր չեմ տեսնում, Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա ընտրություններն ամբողջությամբ եղել են օրենսդրությանը համապատասխան, ընդունվել են բոլորի կողմից, թե ով ում համար ինչ սատարման միջոցառումներ է արել, ես ողջունում եմ բոլորի քայլերը էդ ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան