Թող գնան պարզեն, թե Նաիրի Հունանյանը քանի անգամ է եղել Վազգեն Մանուկյանի տանը

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, Արման Բաբաջանյանի՝ վարաչպետին ուղղված նամակից հետո, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նշելով հետևյալը․ «Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։Եվ ուզում նաև պարզել, թե ինչպե՞ս եղավ, որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում»։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը վարչապետից պահանջում է Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անել։ Ըստ Բաբաջանյանի, Մանուկյանը զբաղեցնելով ապաքաղաքական պաշտոն՝ քանիցս հանդես է եկել քաղաքական ընդգծված կողմնակալ հայտարարություններով. «Հստակ իր համակրանքն է հայտնել նախկին իշխանությունների նկատմամբ: Իսկ նա 1998 թվականից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից տարբեր պաշտոնների առաջարկներ է ստացել, նշանակումներ է ստացել»:

Մանուկյանի կնոջ պնդման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանից․ «Ես չգիտեմ ինչու պիտի այդ ընտանիքի անդամների հարցերին պատասխանեմ, անհեթեթ եմ համարում ես սա։ Վազգեն Մանուկյանին կարելի է խորհուրդ տալ՝ թույլ չտալ իր կնոջը խառնվել այս քաղաքական իրադարձություններին։ Ես շատ կոնկրետ պահանջ եմ դրել վարչապետի առաջ, չգիտեմ այն կկատարվի՞, թե՝ ոչ, բայց չեմ կարծում, որ ընտանիքի անդամներին պիտի պատասխան տամ»։

Մեր հստակեցնող հարցին, թե արդյոք, այնուամենայնիվ, ինքը և Նաիրի Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիճյանի շտաբում, պատգամավորը պատասխանեց․ «Իհարկե չեմ աշխատել, ոչ տեսել եմ, ոչ էլ, ես միայն նշել եմ, որ Նաիրի Հունանյանը քվեարկել է Կարեն Դեմիրճյանի օգտին առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում չի էլ մասնակցել։ Այդ էր մնում, որ ես աշխատեի Հունանյանի հետ։ Հունանյանի հետ աշխատել է ինքը, իր ամուսինը և բոլոր նրանք, ովքեր մեկ տարի անց իրականացրին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Թող պարզեն, թե քանի անգամ է Նաիրի Հունանյանը իրենց տանը եղել»։

Լիլիթ Շաբոյան