Բյուջե-2020-ի քննարկումները խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում. ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
29.10.2019 | 12:06ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստում քննարկում են 2020 թվականի պետբյուջեի նախագիծը։
Նիստին մասնակցում են ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, մարզպետներ։