Մամեդյարովը հավանական է համարել Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը
Քաղաքականություն
15.05.2017 | 11:58«Սկզբունքորեն հավանական է». APA-ին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, ըստ որի` հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցից հետո անհրաժեշտության դեպքում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Երեք երկրների` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների` Մոսկվայում կայացած վերջին հանդիպումից հետո, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ խաղաղություն հնարավոր է զորքերի դուրս բերման կամ տարածքների դիմաց»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ դիվանագիտությունում գոյություն չունեն «բանակցություններ հանուն բանակցությունների»: