Միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն այս գործով հաստատ կլինի. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն՝ Բաբաջանյան-Հունանյան հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
Բոլորը

Եթե անհրաժեշտություն եղավ, այս գործով կիրականացնենք միջոցառում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպմանը:

Հարցին, թե Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հոկտեմբերի 27-ի գործով նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ, ի՞նչ նոր հանգամանքների մասին է խոսքը՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ճիշտ կլիներ, որ այդ հարցով դիմեիք Արման Բաբաջանյանին: Բայց եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է շարունակենք մեր գործողությունները»:

Դիտարկմանը՝ անհրաժեշտություն չկա՞, որ ԱԱԾ-ն զրուցի Բաբաջանյանի հետ և ուսումնասիրի Բաբաջանյանի և Հունանյանի խոսակցությունը, որը ձայնագրվել է, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն արձագանքեց. «Չգիտեմ՝ որտեղից ձեզ տեղեկատվություն, որ այդ խոսակցությունը ձայնագրվել է: Մենք Արման Բաբաջանյանին վստահում ենք, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի: Եթե ահրաժեշտություն եղավ, իսկ անհրաժեշտություն այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան