Ես Ձեր առաջ պահանջ եմ դնում. «Իմ քայլի» պատգամավորը՝ փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
Բոլորը

Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պահանջ ներկայացրեց ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանին։

Պատգամավորը նկատեց, որ հրշեջները, փրկարարները որոշ դեպքերում էլեմենտար կահավորանքի ու հագուստի պաշտպանվածություն չունեն։

«Հրշեջները, փրկարարները մարդիկ են, ովքեր իրենց գործունեությունը կատարելու ընթացքում վտանգի տակ են դնում իրենց կյանքը։ Ես՝ որպես Պաշտպանության հանձնաժողովի անդամ, պահանջ եմ ներկայացնում Ձեզ փոխել ռազմավարությունը, որովհետև հրշեջներն ու փրկարարները պետք է ամեն անգամ աշխատանքի գնալուց իմանան, որ առաջին հերթին իրենք ունեն իրենց կյանքի պաշտպանվածությունը, որպեսզի հետո կարողանան պաշտպանել ու փրկել մարդկանց»,- նկատեց Պողոսյանը։

Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը՝ փոխնախարարը հավաստիացրեց, որ ներկայացված պահանջը կատարման ընթացքի մեջ է։

«Քիչ առաջ նշեցի, որ աննախադեպ էր, երբ որ առաջին կիսամյակի արդյունքներով լրացուցիչ միջոցներ տրամադրվեց, և 260 մլն-ի մենք ձեռք ենք բերել և՛ համապատասխան գործիքներ, և՛ համապատասխան սաղավարտներ, մարտական համազգեստ, և՛ համապատասխան այլ անհրաժեշտ նյութեր»,- ասաց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է 2020 թվականի բյուջեի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։