Անուրանալի է բանիմաց ուսուցչի դերը հայրենասեր սերունդներ կրթելու պատվաբեր գործում. Տարոն Մարգարյանի ուղերձը

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ.

 

Սիրելի՛ մանկավարժներ,

խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, որն ավանդաբար մեր երկրում նշվում է որպես ձեր մասնագիտության նկատմամբ առանձնակի հարգանքի դրսևորում:

Մենք՝ հայերս, միշտ ենք արժևորել ուսուցչի աշխատանքը, քանի որ անուրանալի է փորձառու և բանիմաց ուսուցչի դերը հայրենասեր սերունդներ կրթելու և դաստիարակելու պատասխանատու, նաև պատվաբեր գործում: Ձեր անձնվեր աշխատանքի, ձեր իմաստնության ու բարության, համբերատարության, անմնացորդ նվիրումի շնորհիվ յուրաքանչյուր հաջորդող սերունդ, դառնալով մեր պետության գիտակից և արժանավոր քաղաքացի, իր կարևոր ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության և քաղաքամայր Երևանի զարգացման, հզորացման՝ բոլորիս համար նվիրական գործում: 

Այսօր առանձնակի ուզում եմ շնորհավորել նաև վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր շարունակում են անգնահատելի խորհուրդներով և բազմամյա փորձով իրենց նպաստը բերել մեր ընդհանուր գործին: 

Սիրելի՛ մանկավարժներ, շնորհավորանքիս հետ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն և ձեր սաներով մշտապես հպարտանալու բազում առիթներ:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ