«Կան որոշակի շրջանակներ, որոնք մանիպուլացնում են ԱԳ նախարարի հարցազրույցը». Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 16:00
Շարուանակո՞ւմ եք «կառավարության» նիստերը, հարցերը ո՞ր երկրի ԱԺ եք ուղարկում․ Արթուր Հովհաննիսյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:53
«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Բոլորը

«BBC-ի լրագրողի հարցերը երկակի էին հնչում, դրանք այնպիսի հարցեր էին, որոնք մի կողմից ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից են հնչում, մյուս կողմից` հարցեր են, որոնք փաստացի մնացել են այս տարիների ընթացքում միջազգային հանրության շրջանում, և որոնց պետք է տրվեն պատասխաններ»,- Factor.am-ի հետ զրույցում BBC-ի «Բարդ զրույց» հաղորդման ժամանակ Զոհրաբ Մնացականյանին տրված հարցերի մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը:

ՀՀ արտգործնախարարի տված պատասխանների մասին պատգամավորն ասաց՝ բավականին սուր հարցերին տրվել են դիվանագիտական պատասխաններ՝ «հաշվի առնելով ԱԳ նախարարի դերն ու դիրքը»:

Հանրային շրջանակներում, ըստ պատգամավորի, պետք է քննարկել այն, որ միջազգային շրջանակներում Արցախի հարցի հետ կապված կան ընկալումներ, որոնց հետ կապված մենք «աշխատանք ունենք տանելու»:

Պատգամավորն իր բացատրություններն ունի, թե ինչու Արցախի հարցի մասին ԱԳ նախարարի մեկնաբանությունները երեկ բուռն քննարկումների առիթ դարձան Հայաստանում: «Կան որոշակի շրջանակներ, որոնք մանիպուլացնում են ԱԳ նախարարի հարցազրույցն իրենց ռեսուրսներով»,- ասաց իշխանական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: