«Եթե ունենք ֆոնդ, ինչպե՞ս է ստացվում, որ նախարարն է կրկնակի ստանում, այլ ոչ թե մանկավարժը». Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Մանե Թանդիլյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի գաղտնի որոշմամբ նախարարների, փոխնարարների աշխատավարձերի բարձրացմանը և այդ առթիվ վարչապետի պարզաբանմանը՝ անընդունելի համարեց, որ գաղտնի ընթացակարգով աշխատավարձ է բարձրացվել կամ պարգևավճար է տրվել։

«Արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ կան այլ ընթացակարգեր, որոնց մասին լրատվամիջոցներն այդպես էլ չեն իմանում»,- հարց ուղղեց Թանդիլյանը՝ շարունակելով. «Մեր հասարակության սպասելիքը Կառավարությունից որքանո՞վ է արդարացված, և արդյոք չպե՞տք է պարգևավճարն արտացոլի դա։ Բացի այդ՝ արդյո՞ք մենք բարձրացրել ենք այլ շահառու խմբերի աշխատավարձերի և այժմ կրկնակի կարող ենք բարձրացնել նախարարի աշխատավարձը կամ պարգևավճար տալ։ Այս Կառավարության աշխատավարձերի բարձրացումը ես համարում եմ սեփական բարեկեցության մասին ավելի մեծ հոգածություն, քան ժողովրդի»:

Միևնույն ժամանակ, պատգամավորը չասաց, թե իրենց խմբակցությունն ի՞նչ է պատրաստվում անել՝ բացի այդ առիթով քննադատություներից ու հայտարարություններից:

Թանդիլյանի խոսքով՝ Կառավարությունն իր անդամների աշխատավարձը պետք է բարձրացնի ԱԺ-ի միջոցով և քննարկումների ճանապարհով։ «Բայց քանի որ այս Կառավարությունը հասկանում է, որ ժողովրդին դա չէ հաճելի և դա չէ, որ իրենցից սպասվել է, կատարվել է այդ ընթացակարգով։ Գաղտնի ընթացակարգով է գնացել. կիմանան՝ կբացատրենք, չեն իմանա՝ ավելի լավ։ Գոնե ես այդպիսի տպավորություն ունեմ»,- նշեց Մանե Թանդիլյանը։

Նախկին նախարարը, միաժամանակ, համաձայն է, որ պետական աշխատավարձերը լավագույն մասնագետների ներգրավելու համար ցածր են։

«Բայց արդյո՞ք Կառավարությունն ինքն իր աշխատավարձը բարձրացնելու միտում պետք է ունենա, երբ խոսում է ժողովրդի վիճակի, բարեկեցության մասին։ Ես ընդունում եմ, որ պատասխանատվությանը համարժեք չէ նախարարի աշխատավարձը, ընդունում եմ, որ ծրարներով ժամանակին տեղի են ունեցել վճարումներ, դրա համար են աշխատել, բայց այս պայմաններով են այդ նախարարները նշանակվել։ Եթե իրենք գիտեին, որ իրենց աշխատավարձը 800-900 հազար դրամ է, ինչո՞ւ էին համաձայնվում նախարար դառնալ։ Մտածում էին, որ հետո պարգևավճա՞ր կստանան»,- հարց ուղղեց նա՝ հավելելով. «Արդյո՞ք այս Կառավարությունն այնպես է աշխատել, որ արդեն պարգևավճարներով որոշեն իրենց բարեկեցությունը: Թույլ տվեք չհամաձայնել»։

Թանդիլյանը հարց է բարձրացնում նաև, որ եթե ունենք հնարավորություն, ունենք ֆոնդ, ինչպե՞ս է ստացվում, որ նախարարն է կրկնակի ստանում, այլ ոչ թե մանկավարժը: Ուստի, ըստ նրա, իշխանության խոսքերի և գործողությունների հակասություն կա։

Մանե Թանդիլյանը դժգոհ է նաև Կառավարության ներկա աշխատանքից։ Ըստ նրա՝ Կառավարությունը բյուջեով հաստատված նոր ծրագրեր չի իրականացնում կամ իրականացնում է 40 տոկոսով, և ասում է՝ այդքան ենք կարողացել կամ նպատակահարմար չէր. «Կան ծրագրեր, որ զրո տոկոսով են իրականացվել»։

Որոշ մարզերում գիշերօթիկների փակման՝ Կառավարության ծրագիրն այս տեսքով նախկին նախարարն անընդունելի է համարում՝ ասելով, որ նախապես պետք է աշխատանք տանել և հնարավորություններ ստեղծել այդ կարիքավոր ընտանիքների համար. «Երեխաներն այդ հաստատություններից վերադառնալուց հետո չե՞ն հայտնվի փողոցում։ Արհեստական փակումներն անընդունելի են»։

Հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմնակիցները հայտարարում են, որ ինքը ևս նույն խախտմամբ է ժամանակին նշանակվել սոցապ նախարար, Թանդիլյանը պատասխանեց. «Ինձ համար այդ հոդվածն անհիմն է։ Ակնհայտ է, որ մեկ պաշտոնյայի իրավասությունները դադարում են, երբ նա ստանձնում է մեկ այլ պաշտոն՝ անհամատեղելիության հոդվածով։ Ինձ մոտ ուղղակի ժպիտ է առաջացնում այդ հոդվածը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան