Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերը:

Խորհրդի նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ հայեցակարգի և միջոցառումների ծրագրի, ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության շուրջ:

Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ տարածքում համագործակցության վերաբերյալ մեկ տասնյակից ավել փաստաթղթեր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով:

 

***

Հարգելի Դմիտրի Անատոլիի, միանում եմ այսօրվա հանդիպման լավ կազմակերպման և ջերմ ընդունելության համար մեր ռուս գործընկերներին ուղղված երախտագիտության խոսքերին:

Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Սերգեյ Նիկոլայի Լեբեդևին գործադիր կոմիտեի արդյունավետ աշխատանքի համար:

Ընթացիկ հանդիպման ժամանակ քննարկման են դրված առողջապահության, կրթության, տեղեկատվական և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին առնչվող հարցերի շրջանակ:

Հայաստանը ողջունում է նշված ոլորտներում համագործակցության և փոխգործակցության նախաձեռնությունները և հաստատում է ցանկությունը լիարժեք մասնակցելու դրանց:

Մենք հետաքրքրված ենք թվային զարգացման ոլորտում փոխշահավետ համագործակցության ակտիվացմամբ և ընդլայնմամբ: Հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգում, ինչպես նաև դրա իրականացման ուղղությամբ առաջնային միջոցառումների ծրագրում արտացոլված են ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնեցված մոտեցումները այս ոլորտում միջպետական փոխգործության հիմնական խնդիրների, սկզբունքների, առանցքային ուղղությունների, ինչպես նաև մեխանիզմների վերաբերյալ:

Շահագրգիռ պետությունների միջև բազմակողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, այդ թվում նաև՝ ԱՊՀ միասնական հակաօդային համակարգի ամրապնդումն ու զարգացումը, դիտարկում ենք որպես զգալի ներդրում անվտանգության ապահովման գործում և այդ առումով պատրաստ ենք աջակցել 2020 թվականին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծմանն ու զարգացմանը հատկացումներ տրամադրելու վերաբերյալ որոշմանը:

Հայկական կողմը նաև աջակցում է նիստին ներկայացված՝ տեղեկատվական անվտանգության, ռադիոնավիգացիայի և այլ ոլորտներում փոխգործակցությունը կանոնակարգող կամ առկա մեխանիզմների կատարելագործմանը միտված փաստաթղթերի ընդունմանը:

Աջակցում ենք ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության ընդունմանը: Դիտարկում ենք ռազմավարությունը որպես համալիր փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է փոխգործակցության զարգացման ընդհանուր նպատակների, առաջնայնությունների և հեռանկարի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների հայացքների համաձայնեցված համակարգ:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը մեծ նշանակություն տալով՝ Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի՝ որպես միջազգային տարածաշրջանային կազմակերպության  ամրապնդմամբ:

Ընդհանուր կարծիք կարտահայտեմ, եթե նշեմ, որ Համագործակցության հիմնական խնդիրը ԱՊՀ-ում տնտեսության, հումանիտար, անվտանգության ոլորտում և քաղաքական փոխգործակցության շրջանակում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է:

Վստահ եմ, որ առկա պայմանավորվածությունները որոշակի բովանդակությամբ լրացնելու մեր հետագա ջանքերը կավելացնեն Անկախ պետությունների համագործակցության ներդրումը ԱՊՀ տարածքում մեր պետությունների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում:

Ամփոփելով ցանկանում եմ հաստատել մեր մտադրությունն այսուհետ ևս մեր ներդումն ունենալու ԱՊՀ պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: Պատրաստ ենք ԱՊՀ շրջանակներում ջանքեր գործադրել ԱՊՀ կառույցների և ոլորտային համագործակցության մարմինների գործնական արդյունավետությունը բարձրացնելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար: