Գյումրիում 40-ամյա կինը դանակահարել է 55-ամյա տղամարդու. վերջինս գիտակցության չգալով մահացել է

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19:50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից բաժին բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կնոջ։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ ժամը 19:00-ի սահմաններում, գտվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է իր ծանոթ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:

Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին և ձերբակալվել:

Հոկտեմբերի 25-ին, ժամը 05.05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է։