Երբ ես դիտորդ էի, ՔԿ պետ ունեինք, որի համար նախարարը ոչ մեկն էր. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
Բոլորը

Գիտեք՝ ՔԿ վարչությունը շատ անկախ գերատեսչություն է նախարարության մեջ, և նախարարը չի նշանակում ՔԿ վարչության պետին, ինչը մենք իրավապաշտպան ժամանակ բազմիցս քննադատել ենք և ասել ենք, որ նախարարը պետք է նշանակի։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նախագահն էր ՔԿՀ վարչության պետին և ԴԱՀԿ ծառայության պետին նշանակում։ Երբ ես դիտորդ էի, մենք ՔԿ պետ ունեինք, որի համար նախարարը ոչ մեկն էր։ Ստեղ կա ինստիտուցիոնալ խնդիր, որ պետք է հետ գանք և դա էլ վերանայենք։ Այսինքն, եթե նախարարության գերատեսչության կազմի մեջ է, ուրեմն՝ նախարարը պետք է նշանակի։ Սուպերվարչապետականի մեջ ինչ-որ խուճուճ բաներ են արել, որ նախարարը միանշանակ իշխանություն չունենա համապատասխան մարմնի նկատմամբ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ «Հաց բերողի» մասին գրառման հարցին, նկատեց, որ հիմա Արփինե Հովհաննիսյանը ներսից բան է բացահայտում, որը կապված է մարդու իրավունքների խախտումների հետ։ Պատգամավորը հավաստիացրեց, որ պատասխանները պետք է տան, և իրենք հետևողական են լինելու։

«Կարծում եմ՝ ես ու Նիկոլ Փաշինյանը բավականին երկար զբաղվել ենք «Հաց բերողի» գործով․ անդադար այցելություններ, գնացել ենք գլխավոր դատախազի մոտ, խնդրել ենք մեր երաշխավորությամբ ազատ արձակել, բայց մեզ մերժել են։ 25 օր հետո զանգում են, որ բավարարում են մեր միջնորդությունը և ազատ են արձակում «Հաց բերողին»»։ Մեր վեճն այն է, որ եթե ավելի շուտ ազատ արձակեին, երբ որ դիմել էինք, այդ մահը, միգուցե, շատ հավանական է, որ չէր լինի»,- նշեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։