Երեք օրից ավելի զորամասը լքած զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն
25.10.2019 | 12:44Հ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ժամկետային զինծառայողի զորամասը լքելուն:
Նա, մասնավորապես, նշել է. «Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն մի քանի օր է, ինչ ժամկետային զինծառայողներից մեկն ինքնակամ լքել է զորամասը և նրանից որևէ լուր չկա: