Ես ցանկություն չունեմ հանդիպելու Նաիրի Հունանյանին. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու ցանկություն չունի:

«Ես 2002-2012 թվականներին եղել եմ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ: Ես բանտում այցելել եմ այսօրվա իշխանության բոլոր ներկայացուցիչներին, ովքեր եղել են քաղբանտարկյալ, այցելել եմ հազարավոր դատապարտյալների և կալանավորված անձանց: Ես բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց ես երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնել, այսօր էլ չունեմ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Մարուքյանը:

Պատգամավորն ասաց՝ Նաիրի Հունանյանն իր համար դահիճ է, դահիճների պարագլուխ: Նրա խոսքով՝ Հունանյանը, ինչպես ցանկացած դատապարտյալ, իրավունք ունի համապատասխան ընթացակարգով դիմել՝ վաղաժամկետ ազատ արձակվելու:

«Բայց ես վստահ եմ, որ նրա խնդրանքը չի բավարարվի, որովհետև խնդրանքի բավարարման համատեքստում քննարկման առարկա է նաև նույն հանրության պատրաստ լինելը՝ նման մարդուն հետ ընդունել հասարակություն»,- հայտարարեց ԼՀԿ ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: