Եթե Հայկ Հարությունյանի հետ շփվեինք փակ սենյակում, ինքը շատ հարցերի կպատասխաներ. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու անգամ մեր հրավերն ընդունել է Հայկ Հարությունյանը, և առաջին անգամ Փաստահավաք խմբին տեղյակ պահեցին, որ գալիս է: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Սեդա Սաֆարյանն ասում էր, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի Փաստահավաք խմբի աշխատանքների հետ կապված հրավեր ստանալուց հետո եկել և դռան մոտից հետ է դարձել, ինչո՞ւ չի պատասխանել հարցերի:

«Իր օգնականը տեղյակ պահեց: Եկավ, մի հատ սենյակը նայեց՝ որտեղ է, մենք ինչպես ենք նստած: Եվ մենք սպասում էինք, որ պետք է հիմա Հայկ Հարությունյանը գա: Կես ժամ սպասեցինք, հետո հասկացանք, որ Հայկ Հարությունյանը տարածքում ինչ-որ տեղից դուրս է եկել և մեզ մոտ չի եկել»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորի խոսքով՝ ինքն այդպիսով հասկացել է, որ նախկին ոստիկանապետը պրոբլեմ ունի՝ նման միջավայրում շփվելու և հարցերի պատասխանելու:

«Եվ ես հասկացել եմ՝ այդ պրոբլեմն ինչից է գալիս: Եթե Հայկ Հարությունյանը գար, հասներ ներս և փակ դռների հետևում մենք շփվեինք իր հետ, ինքը շատ հարցերի պատասխան տալու էր, որովհետև Հայկ Հարությունյանը դրանից առաջ եղել է պարոն Նիկոյանի ղեկավարած խորհրդարանական հանձնաժողովում, և իրեն տրված հարցերին տվել է այնպիսի պատասխաններ, որոնք հետագայում Փաստահավաք խումբը վերցրեց իր ուսումնասիրության տիրույթ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ խոսքը հնարավոր շտաբի և դրա կառուցվածքի մասին է, ինչպես նաև այն մասին, որ այդ շտաբի որոշումները կատարել են ուժային կառույցները:

Մանրամասները՝ տեսանյութում: