Հրայր Թովմասյանն ուզում է, որ իր հարցը դառնա քաղաքական. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
Բոլորը

Մենք ժամանակին տեսել ենք՝ ինչ է նշանակում քաղաքական դրդապատճառներով հալածանք։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ չհամաձայնելով այն մտքի հետ, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Կանչում են մարդուն, հարցեր են տալիս, օրինակ՝ դիմումը ե՞րբ է եկել, գրանցե՞լ եք, թե՝ չէ, ե՞րբ եք ուղարկել: Այդ մարդուն կանչում են, ոչ թե մտնում են տուն, դուռը ջարդում, առանց սանկցիայի որպես վկա թևերը ոլորում տանում։ Հարուցվել է գործ, և գործի շրջանակներում հանգամանքներ կան, որոնք պետք է պարզվեն։ Եվ այդ հանգամանքների համար հարցեր են տրվում մարդուն։ Եթե դա համարվում է քաղաքական հալածանք, ապա քաղաքակիրթ ամբողջ աշխարհում բոլորին հալածում են, որովհետև ամեն տեղ հարցեր են տալիս և սպասում ճշգրիտ պատասխանի»,- ասաց Իգիթյանը։

Վերջինս նկատեց, որ Հրայր Թովմասյանն ինքն ուզում է, որ իր հարցը դառնա քաղաքական։

«Վերջին իր հայտարարությունները մենք ուշադիր լսում ենք, որովհետև հիմա մենք համագործակցում ենք թե՛ Եվրամիության, թե՛ ԵԽԽՎ-ի հետ այդ հարցով, ուզում ենք գտնել Սահմանադրական լուծում ճգնաժամ, այլ ոչ թե Հրայր Թովմասյանի հարց։ Եվ Հրայր Թովմասյանն անընդհատ անում է քաղաքական հայտարարություններ և սրանով փորձում է քաղաքականացնել։ Մենք մեր կողմից փորձում ենք ամեն ինչ անել, որ հարցը դիտվի իրավական հարթակներում»,- իր խոսքը եզրափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։