Կոռուպցիոն հանցագործություններ՝ Արծվաբերդի և Սևքարի անտառտնտեսությունում. հարուցվել են քրգործեր

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Տավուշի մարզում շարունակվում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները:

«Այդ շրջանակներում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր չափերի հափշտակության դեպքեր են հայտնաբերվել մարզի Արծվաբերդ համայնքում: Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ և Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Կ. Շ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. դեկտեմբերին և 2017թ. մարտին ընդունած 4 որոշումների մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նույն համայնքի 4 բնակիչների կողմից դրամական օգնություններ ստանալու դիմում ներկայացվելու մասին, դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրանց անվամբ գումարներ ելքագրել, որոնք վատնման եղանակով հափշտակվել են:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին համայնքապետի կողմից 2017թ. հունիսի 5-ի կարգադրության համաձայն համայնքի բյուջեից 999.000 դրամ է հատկացվել փոքր երկաթյա աղբարկղեր ձեռք բերելու և համայնքում տեղաբաշխելու համար, սակայն պարզվել է, որ համայնքի տարածքում տեղադրվել է ընդհանուր 273.600 դրամ արժեքով ընդամենը 38 հատ մետաղյա փոքր աղբարկղ, իսկ մնացած խոշոր չափերի գումարը՝ 725.000 դրամը, յուրացվել է:

Պարզվել է նաև, որ 2017թ. ընթացքում համայնքի տարածքում, համայնքին պատկանող կոմբայնով 70հ ցորենի դաշտերը հնձելու համար նա բնակիչներից կանխիկ վերցված 1.9մլն ՀՀ դրամ գումարից որպես աշխատավարձ, դիզվառելիքի և այլ ծախսերի համար վճարել է ընդհանուր 1.2մլն դրամ, իսկ մնացած խոշոր չափերով գումարը համայնքապետարանի բյուջե չի մուտքագրել և յուրացրել է:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև, որ համայնքի նախկին ղեկավարը 2017թ. հոկտեմբերին մի Ա/Ձ-ին Արծվաբերդի գյուղապետարանի հաշվից փոխանցել է զգալի չափերով 500.000 ՀՀ դրամ, որպես գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենայի շարժիչ գնելու ծախս: Այդ գումարով ձեռք է բերվել «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայի շարժիչ այն պայմաններում, երբ համայնքապետարանը նման մակնիշի ծառայողական ավտոմեքենա չի ունեցել: Իսկ գնված շարժիչը տեղադրվել է համայնքի նախկին ղեկավարի անձնական օգտագործման «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայի վրա և օգտագործվել անձնական կարիքների համար:

ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է 4 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասի /2 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի քննչական վարչությանը, քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

Առերևույթ կոռուպցոն հանցագործության դեպք է պարզվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սևքարի անտառտնտեսությունում: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված մասնաճյուղի համապատասխան պաշտոնատար անձինք,  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013-2017թթ. որպես սեզոնային բանվորներ գրանցել են Սևքար գյուղի երկու բնակիչների: Սակայն վերջիններս աշխատանքի չեն ներկայացել, աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 6.2մլն ՀՀ դրամ աշխատավարձի գումարը յուրացվել է:

Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ևս հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը»,- ասված է հաղորդագրությունում: