Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի քրգործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիլիթ Հովհաննիսյանի եկամուտների չհայտարարգրման գործը նախաքննական փուլում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հանգուցալուծում ստացավ խոշոր եկամուտներ ստացած, բայց հայտարարագրելուց խուսափած շոու բիզնեսի ներկայացուցչի գործը:

«Քրեական գործ կա, չեմ կարող հերքել և չեմ կարող պնդել, թե ում մասին է խոսքը: Դուք տվեցիք երգչուհու անունը, բայց ես իրավունք չունեմ որևէ ձևով մեկնաբանել»,- ասաց ՊԵԿ ղեկավարը:

Լրագրողի դիտարկմանը, թե երգչուհու ամուսինը չի հերքել, որ խոսքը Լիլիթ Հովհաննիսյանի մասին, մի բան էլ հայտարարել է, որ եթե այդքան գումար ունենար, վաղաժամ թոշակի կգնար, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Այդ տարիքում թոշակի գնալը լավ բան չի»:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

ՊԵԿ-ից մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյաի մասին է: Նրա ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, մեզ հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան