Նախարարը հանդիպել է «Systronics» ընկերության հիմնադրի հետ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «Systronics» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանին։

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Թութունջյանը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, որն ավելի քան 42 տարվա պատմություն ունի։ Նա նշել է, որ «Systronics»-ը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչև ծրագրերի խորհրդատվական ծառայություններ և IT ենթակառուցվածքների տեղադրում։

 Զարեհ Թութունջյանն ընդգծել է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «ՍիստրոՏեխ»-ը, գործում է 2001 թվականից, և ամենակարևոր նորությունն այն է, որ իրենց ջանքերի շնորհիվ այս տարվա վերջին Հայաստանում ներկայացուցչություն կբացի «Salesforce»-ը, որ աշխարհի թիվ 1 CRM հարթակն է։

 Ընկերության ղեկավարը նաև անդրադարձել է տվյալ հարթակում համապատասխան կադրեր կրթելու խնդրին։ Նա նշել է, որ աշխատատեղերը համալրում են Երևանի պետական համալսարանի ու Ամերիկյան համալսարանի ուսանողներով, բայց մասնագետների խնդիրը միշտ արդիական է։

Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով հանգամանալից ներկայացման համար, անդրադարձել է Հայաստանի  ինժեներական մեծ ներուժին և հաջողություններին, միևնույն ժամանակ նաև նշել է, որ բիզնես խորհրդատվական ծառայությունների հարթակում դեռևս անելիքներ կան, և բացը լրացնելու համար արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում։

Նախարարը նշել է, որ  հաջորդ տարվա համար տեխնոլոգիական բուհերում նախատեսվում են այս ուղղությամբ վերապատրաստման ծրագրեր իրականացնել։ Հակոբ Արշակյանը Զարեհ Թութունջյանին առաջարկել է երկկողմ համագործակցություն իրականացնել, որի շրջանակներում «Systronics»-ի գործունեության ուղղություններով նրանց մասնագետները դասընթացներ կանցկացնեն, ինչն էլ հնարավորություն կտա որակյալ կադրեր պատրաստել։

Զարեհ Թութունջյանը պարաստակամություն է հայտնել օժանդակելու այդ ծրագրի իրականացմանը։

Հակոբ Արշակյանը նշել է, որ հիմնական շեշտը դրվելու է ծրագրային գործիքների և տեխնոլոգիական կրթության վրա, բայց կարևոր է նաև բիզնես մտածողության ձևավորումը:

Նախարարի խոսքով՝ այս ծրագրով նախատեսվում է Երևանում և մարզերում շուրջ 6000 մարդու տեխնոլոգիական գիտելիքներ տալ։ Եվ պարտադիր չէ, որ նրանք այդ ոլորտի մասնագետներ լինեն, կարող են ծրագրում ընդգրկվել բոլոր նրանք, ովքեր սովորելու ցանկություն ունեն։

Նախարարն ընդգծել է նաև, որ մեծ աշխատանքներ են տարվում արհեստական բանականության և կիբերանվտանգության ուղղությունները զարգացնելու համար,  ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Systronics»-ի հետ հնարավոր համագործակցության մի շարք այլ հնարավորություններ»,- ասված է հաղորդագրությունում: