Համագործակցության հեռանկարներ միջուկային ոլորտում. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

Լուրեր

01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
01.09.2026 | 20:00
Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
01.09.2026 | 19:44
Եթե ոչ այս աշնանը, ապա հաջորդ գարնանը կսկսվի TRIPP-ի շինարարությունը․ Միրզոյան
01.09.2026 | 19:30
ՀՀ-ին ռուսական ռազմական ներկայություն պետք չի․ Թուրքիան ուզում է հարձակվել, 102-րդ բազա՞ն է խանգարում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
01.09.2026 | 18:53
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ պատերազմի հարցում դիրքորոշման համար
01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։

««Աշխարհում շատ չեն այն երկրները, որոնք ունեն նոու հաու և գիտելիքներ միջուկային էներգիայի և դրա կառավարման, միջուկային անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Ճապոնիան այդ քիչ երկրներից մեկն է,– ընդգծել է նախագահ Սարգսյանը։– Հարցը մեր երկրի համար շատ զգայուն է. Հայաստանը, ինչպես Ճապոնիան, ունի ատոմային էլեկտրակայան, և խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ ինչպե՞ս կառավարել միջուկային վառելիքը և միջուկային թափոնները»:

Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը նշել է, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել։ Նա ասել է, որ պատրաստ են այլ երկրների գործընկերների հետ կիսել Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում քաղված գիտելիքներն ու դասերը, մասնավորապես, ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բնական աղետներից պաշտպանվելու հնարավորություններին, միջուկային անվտանգության կարգավորումներին, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրներին վերաբերող այլ հարցերի։ Նախագահ Սարգսյանը կարևորել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Կողմերը պայմանավորվել են ոլորտի մասնագետների փոխայցելությունների ու փոխանակման ծրագրերի շուրջ։

Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալությունը կառավարությանն առընթեր մարմին է, որը գործում է 2012 թվականից»,- ասված է հաղորդագրությունում: