Հովհաննես Քոչարյանի ազատման գործընթացն ընթացքի մեջ է. վարչապետի խոսնակ
Քաղաքականություն
23.10.2019 | 21:19ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի աշխատանքից ազատման գործընթացն ընթացքի մեջ է: Այս մասին Factor.am-ին ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Մեր հարցին՝ արդյո՞ք պաշտոնանկությունը կապված է Քոչարյանի երեկվա հայտարարության հետ, թե ինքը կողմ չէ, որպեսզի ոստիկանապետի պաշտոնը քաղաքական պաշտոն դառնա, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ես որևէ պատճառի մասին չեմ խոսի»:
Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետ էր նշանակվել անցած տարվա մայիսին՝ Վալերի Օսիպյանի հրամանով:
Լիլիթ Շաբոյան