Կատալոնիայում անկարգությունների ընթացքում 7.3 մլն եվրոյի վնաս է հասցվել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Իսպանիայի Զարգացման նախարարությունը հաշվարկել է, որ Կատալոնիայում բողոքի ակցիաների ընթացքում տեղ գտած անկարգությունների հետևանքով 7.3 մլն եվրոյի վնաս է հասցվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Radio y Television Espanola-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զգալի վնաս է կրել տարածաշրջանի տրանսպորային ենթակառուցվածքը:

Գերատեսչությունում ընդգծել են, որ Բարսելոնայի օդանավակայանում ցույցի մեկ օրվա ընթացքում, որի պատճառով տասնյակ չվերթներ են չեղարկվել, տարածաշրջանը 1.2 մլն եվրո է կորցրել: Ցույցերի օրերին շուրջ 4 մլն եվրոյի վնաս էլ կրել են ձեռնարկությունները:

Ընդհանուր առմամբ, Զարգացման նախարարության հաշվարկներով, Բարսելոնայում անցկացված ցույցերի հետևանքով ուղղակի կամ անուղղակի 190 հազար մարդ է տուժել:

Հոկտեմբերի 14-ին Իսպանիայի Գերագույն դատարանը հրապարակեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների գործերով վճիռները՝ կապված 2017 թվականի անկախության հանրաքվեին նրանց մասնակցության հետ: Դրանից հետո ինքնավարությունում բողոքի ակցիաներ և անկարգություններ սկսվեցին:

Կատալոնիայի տարբեր քաղաքներում բախումների ընթացքում մի քանի հարյուր մարդ է տուժել, այդ թվում՝ ավելի քան 300 իրավապահ: Վերջին տվյալներով՝ հիվանդանոցներում դեռևս 8 մարդ կա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ինը՝ ծանր: Շուրջ 200 մարդ ձերբակալվել է, որոնցից 30-ը դեռևս անազատության մեջ են: