Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ, այդտեղ ես թույլ եմ տվել խախտում․ Արա Բաբլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կպարզաբանեն ու կբարձրացնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

«Ես ինքս գիտեմ, որ գործել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում։ Ես չեմ խախտել Սահմանադրություն, ես չեմ խախտել օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչո՞ւ Գագիկ Հարությունյանը շուտ է դիմում գրել, այդ ամեն ինչի համար ես պատասխանատու չեմ։ Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կպարզաբանեն ու կբարձրացնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ»,- նշեց Բաբլոյանը։

Հարցին, թե Դուք դա համարո՞ւմ եք հանցագործություն, բացասական պատասխան տվեց։ «Ոչ, ես այդտեղ թույլ եմ տվել խախտում։ Ես պաշտոնապես դա հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող իրենք ուսումնասիրեն ու գտնեն՝ որտե՞ղ եմ խախտել և ինչո՞վ եմ աջակցել»,- նշեց Բաբլոյանը։

Վերջինս նկատեց, որ իրավապահներն ընդհատել են վիրահատությունը, հարցին՝ արդյո՞ք դրանից նրա մասնագիտական գործունեությունը չի տուժել, պատասխանեց․ «Չէ, բարեբախտաբար, չի տուժել, որովհետև ես ունեմ լավ թիմ և միևնույն ժամանակ Բելառուսի թիմն էլ էր այստեղ, նրանք շարունակեցին հանգիստ աշխատել, և ես գնացի ու եկա: Բայց երևույթը տհաճ էր»,- ասաց Բաբլոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։