Նոր օրենք. քաղաքացիները կարող են հեռախոսով նկարել երթևեկության խախտումները և ուղարկել Ոստիկանություն

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների  կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Նախագծին դեմ հանդես եկողները հիմնականում ԲՀԿ խմբակցությունից էին։

Ձայները բաշխվեցին այսպես՝ կողմ՝ 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 3։

Դեռ առաջին ընթերցման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից ակնարկներ արվեցին, որ սա «գործ տալու» նախագիծ է։ Նրանցից մեկն ասաց, որ այդ նախագիծը զուրկ է բարոյականությունից, քանի որ մարդկանց իրար դեմ է հանելու, շատերը վատություն անելու համար սկսելու են հետապնդել այլ մարդկանց և արձանագրել նրանց արած խախտումները։

Երկրորդ ընթերցման ժամանակ նախագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այդ մտահոգությունները փարատելու համար իրենք կառավարությանը հնարավորություն կտան սահմանափակել նույն անձի կողմից մեկ այլ քաղաքացու մեքենայի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունը։ Սա էլ արդեն հարուցեց իմքայլականների դժգոհությունը։

Նարեկ Կիրակոսյան