25 տարեկանից չեն կարող ԱԱԾ տնօրեն նշանակվել. օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.10.2019 | 10:55Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնների համար պատգամավորի չափանիշներ սահմանելու նախագծին, չնայած միայն ԲՀԿ խմբակցությունն էր դեմ արտահայտվել:
Արդյունքում, ԼՀԿ-ի և «Իմ քայլը» խմբակցությունների համաձայնությամբ՝ նախագիծը կվերադառնա մշակման փուլ, որից հետո այն նորից կուղարկվի երկրորդ ընթերցմամբ քվեարկության:
Նախագիծը սահմանում է, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավար կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն 25 տարեկան է, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է, վերջին 4 տարում ապրում է Հայաստանում:
Կարգավորումներից հատկապես մտահոգության առիթ է տվել այն, որ այդ կառույցների ղեկավարներ կարող են նշանակվել մարդիկ, որոնք երբևէ կապ չեն ունեցել այդ կառույցների հետ, իսկ 25 տարեկանի կետը դարձավ նաև շահարկումների առիթ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան