Հարցը կփոխանցեմ Պողոսին. Բաբկեն Թունյանը՝ քաղաքացիներից գաղտնի նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նախապես չի իմացել, որ ՀՀ վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է նախարարների աշխատավարձը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

«Անձամբ ես չեմ իմացել, երեկ եմ իմացել»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Հարցին՝ ի՞նչ ռիսկեր է պարունակում նախարարների աշխատավարձի բարձրացումը, որ վարչապետը գաղտնի հանձնարարական է տվել, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որևէ ռիսկ չի պարունակում, սակայն ավելի լավ է՝ այդ հարցն ուղղեք Կառավարությանը, քանի որ դրա հասցեատերը նրանք են: Ինչ վերաբերում է նրան՝ աշխատավարձերի բարձրացումն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, ապա, կարծում եմ, արդարացված է: Ես փորձելու եմ պարզաբանում ստանալ այս հարցի հետ կապված, բայց ոչ ամբիոնից, քանի որ դա մեր թիմի ներքին որոշելիքն է»:

Ինչ վերաբերում է պատգամավորների աշխատավարձերը բարձրացնելուն կամ չբարձրացնելուն, Բաբկեն Թունյանը նկատեց. «Դուք ասեք, մեր աշխատավարձը բարձրացնե՞ն, թե՞ ոչ»:

Լրագրողի հարցը՝ իրենց հարևան Պողոսը տեղյա՞կ է, որ իր հարկերի հաշվին նախարարները բարձր աշխատավարձ են ստանալու, Բաբկեն Թունյանը խոստացավ փոխանցել հարևան Պողոսին և, եթե հարկ համարի, ապա կպատասխանի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան