Համակարգերը պետք է ծառայեն անձերին և ո՛չ հակառակը. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Իմ խորին համոզմամբ՝ այս փոփոխություններով, որով մենք նախատեսել էինք երկրորդ ընթերցմամբ իրականացնել Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին և Ոստիկանության ծառայության մասին օրենքներում, կարծում եմ՝ մեզ անխուսափելիորեն տանելու է այս համակարգերի ավտորիտարացմանը։

«Ուստի՝ կարծում եմ, որ Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների նշանակումը քաղաքական դարձնելով մենք չենք ապահովում ուժային կառույցների գործունեության համար կենսական նշանակություն ունեցող սկզբունքներից մեկը՝ փոխզսպումների և հակակշիռների համակարգի առկայությունը։ Այդ սկզբունքը, ի դեպ, տեսանելի արդյունավետությամբ արդեն գործում է Զինված ուժերում՝ ի դեմս հայեցողական նախարարի և ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետի համաժամանակյա գործունեության։ Եվ այս համատեքստում, բանակի ղեկավար կազմի գործող կարգավիճակի պայմաններում, որևէ քննադատության չի դիմանում Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելու առաջարկությունը մերժելու իշխանության փաստարկը՝ այդ կառույցները չքաղաքականացնելու առումով, որովհետև եթե մենք այս մոդելով ունենք արդյունավետ գործող Զինված ուժեր, նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունն է նույն այդ մոդելով աշխատում, ապա ի՞նչն է խանգարում նույն կերպ նաև ունենալ Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարություններ»,- նկատեց Բաբաջանյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ համակարգերը պետք է ծառայեն անձերին և ո՛չ հակառակը։

Մանրամասները՝ տեսանյութում։