ՍԴ-ն ԱԺ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, դա անարձագանք չի մնա. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Սահմանադրական դատարանը, ըստ էության, պատասխան չի տվել ԱԺ-ի կողմից բարձրացված այն մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ԱԺ դիմումի մերժման հիմքերին։

Նրա խոսքով՝ բոլոր մտահոգությունները՝ կապված ՍԴ-ի շուրջ ստեղված իրավիճակի հետ, շարունակում են արդիական մնալ: «Առկախված են մնացել այն բոլոր մտահոգությունները, որոնք կային մեր նախագծում։ Եվ փոխարենը ՍԴ-ն որոշում է կայացրել, դրանով ԱԺ նկատմամբ, իմ գնահատմամբ, ՍԴ կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որը, իհարկե, անարձագանք չի մնա»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Նա շեշտեց, որ իրենք առաջնորդվելու են դատաիրավական համակարգի համապարփակ բարեփոխումների պլանով: Լիլիթ Մակունցը ՍԴ-ի որոշումի հրապարակումից հետո արձանագրել է, որ ՍԴ-ն դիրքավորվել է այնպես, որ չի ցանկանում լուծում տալ առկա խնդիրներին, ավելին՝ չի ցանկանում քննարկել։

«Սրանով իսկ ՍԴ-ն խորացրել է վստահության ճգնաժամը, որը կա ՍԴ-ի նկատմամբ»,- շարունակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան