Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀԿ-ի ձայները 1.5 տարվա ընթացքում 13 անգամ նվազեցին. մեկնաբանում է Շարմազանովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Բոլորը

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար հասկանալի է, թե ինչու 2017 թվականի ընտրություններին 770 հազար ձայն ստացած ՀՀԿ-ն մեկուկես տարի անց 13 անգամ քիչ ձայն ստացավ:

Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ մեկուկես տարում ՀՀԿ-ի ձայները 13 անգամ  նվազեցին, Շարմազանովն ասաց, որ տրամաբանությունը նույնն է, ինչպես 2017 թվականի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի ստացած ձայները 13 անգամ ավելի պակաս էին 2018-ի ընտրություններին ստացած քվեներից:

«Եվ շեշտեմ, որ 2017 թվականի ապրիլյան ընտրությունները Նիկոլ Փաշինյանը և նրա «Ելք» խմբակցությունը չեն բողոքարկել: Եվ նա ընդունել է, որ նույն ՀՀԿ-ն այդքան ձայն է հավաքել: Մենք այսօր, ուզենք թե չուզենք, արտախորհրդարանական ամենակազմակերպված և ամենաշատ ձայն ստացած ընդդիմությունն ենք: Մենք 4-րդ քաղաքական ուժն ենք 11 ուժերի մեջ, որոնք մասնակցել են ընտրություններին»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, գրեթե միակ այլընտրանքն է այսօրվա վարչակարգին. «Այսօր ԱԺ-ն ամբողջական ընդդիմադիր խմբակցություններ չունի: Ինձ համար ընդդիմադիրը նրանք են, ովքեր հայեցակարգային առումով չեն ընդունում և չեն ողջունել հեղափոխությունը: Այսօրվա խորհրդարանում թուղթ ու գրիչով ընդդիմադիր երկու կուսակցություններն էլ եղել են Նիկոլ Փաշինյանի կառավարությունում»:

Մանրամասները՝ տեսանյութում: