Նախագահից մինչև գլխավոր դատախազ մենք ենք ընտրել, ո՞նց եղավ՝ միայն ՍԴ նախագահը լեգիտիմ չէ․ ՀՀԿ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Հայաստանի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մարդ բռնելով, կոռուպցիոն շոուներով, անկապ թվերով… 2.5 տոկոսով աշխատատեղերն են ավելացել: Այդպես որ լինի, նախկին իշխանությունից ավելի ճոխ թվեր ոչ ոք չէր ներկայացրել: Եթե թվերով ենք խոսում, եկեք՝ խոսենք, պարոն Փաշինյան: Կարեն Կարապետյանի կառավարությունը 10.7 տոկոս տնտեսական ակտիվությամբ հեռացել է, դու կերազես այսօր 10.7 տոկոս ունենաս»,- հայտարարեց Շարմազանովը:

ՀՀԿ-ական գործիչն ասաց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր «գործեր է կարում բոլոր նրանց վրա, ովքեր քիչ թե շատ անկախ են»:

«Իսկ այսօր ՀՀ-ում գրեթե միակ անկախ և Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան գործառույթներն իրականացնում է Սահմանադրական դատարանը: Եթե Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորները Քոչարյանի գործով կամ այլ գործերով այլ կարծիք ունենային, տեսեք՝ այդ 88 հոգի քայլողները ոնց էին ծափահարում: Երկրի նախագահից մինչև գլխավոր դատախազ մենք ենք ընտրել, ո՞նց եղավ՝ սրանք լեգիտիմ են, ՍԴ նախագահն ու դատավորները, որոնց ընտրել ենք և որոնք Նիկոլ Փաշինյանի հրամանները չեն կատարում, լեգիտիմ չեն»,- ասաց Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում: