«Անընդունելի եմ համարում». Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի աղջիկներին հարցաքննելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հրավիրելու հանգամանքը: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, թե ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ՝ 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց, ասենք, իմ համար, ես՝ որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով՝ 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,- ասաց նա:

Ծառուկյանի խոսքով՝ այս քայլերով ուժային կառույցներն «անհարմար» վիճակի մեջ են դնում երկրի վարչապետին. «Ուզում են ինչ-որ բան ցույց տալ, բայց չեն համապատասխանում իրենց պաշտոններին»:

Անդրադառնալով հարցին, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության քվեարկությանը, Ծառուկյանն ասաց՝ չեն մասնակցել, քանի որ իրավական հիմք դրանում չեն տեսել:

«Տեսաք, գնաց Սահմանադրական դատարան և այնտեղից մերժեցին, դրա համար մարդկանց պետք է վատ վիճակի մեջ չդնեն, մարդիկ պետք է իրենց պաշտոնին տիրապետեն, հասկանան, իրենց թիմակիցներին անհարմար վիճակի մեջ չդնեն»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե անձամբ Ծառուկյանը Հրայր Թովմասյանին լեգիտիմ նախագահ համարում է, նա ասաց. «Ինչի՞ համար լեգիտիմ չէ, էդ ո՞վ է ասում, թող հիմնավորումը բերեն, որ լեգիտիմ չէ, մենք էլ ասենք՝ լեգիտիմ չէ: Բայց էսօր ո՞վ է էդ հարցը բերել, դրել, ներկայացրել: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք քննարկենք, տեսնենք՝ լեգիտիմ չի, մենք նույնպես կողմ կլինենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան