Ժողովրդից ո՞նց կարելի է թաքուն պահել, վիրավորական է. Ծառուկյանը՝ նախարարների աշխատավարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
Բոլորը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ անընդունելի է գաղտնի կերպով նախարարների աշխատավարձը բարձրացնելը:

«Ժողովուրդը սպասելիքով հեղափոխություն կատարեց, ժողովրդի լիարժեք ուզածով իրենց թեկնածուն վարչապետ դարձավ, և այդ փոփոխությունները պետք է լինեին: Արդեն 1.5 տարի է՝ Կառավարությունը ժողովուրդն է, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ինչպե՞ս կարելի է անել: Կարելի է ներկայացնել, որ, եթե այսօր ժողովուրդը դեմ չէ, և նախարարներն իրենց գործը լավ կատարել են, խնդիր չկա՝ կարող են տասնապատիկ ավելի աշխատավարձ տալ: Բայց թաքունը վիրավորական է բոլորիս համար՝ և՛ մեր, և՛ ժողովրդի համար: Հեղափոխությունից հետո թաքուն բան անելն անընդունելի է բոլորիս համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել է նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների աշխատավարձը:

Նրա բնորոշմամբ՝ այս գործընթացը դատապարտում է՝ հենց միայն այն թաքուն անելու համար:

«Ժողովուրդը հեղափոխություն ինչի՞ համար է արել, ժողովուրդը պատրաստ է ամեն ինչի, բայց պետք է տեղյակ լինի, գիտակցի, լսի: Բայց տեսնում ենք, հեղափոխությունից հետո ասում են՝ թաքուն»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան