ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Արցախի ԱԺ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերին Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը որոշելու է և՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը և՛ այն սկզբունքները, որոնցով ձևավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը:

«2020 թվականի գարնանը հանրապետությունում տեղի ունենալիք համապետական երկու ընտրությունները Արցախի կյանքում շատ բան են որոշելու հաջորդող հինգ տարիների համար: Երբեք այսքան անորոշ ու կտրտված չի եղել Արցախի քաղաքական դաշտը. նախկինում գործող կուսակցությունների թիվը համարյա կրկնապատկվել է՝ հասնելով 25-ի: Բարդ ընտրություններ են սպասվում այն իմաստով, որ բնակչության շրջանում պետք է արմատավորել այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քաղաքացի իր որոշմամբ պատասխանատվություն է ստանձնում երկրի ապագայի համար:

Առհասարակ մեր նման երկրներում անձերի անհատական դերն ու հեղինակությունը մեծ ազդեցություն է ունենում ընտրությունների ելքի վրա, սակայն հենց այս փուլում անչափ կարևոր է հասկանալ, որ ընտրությունները շատ ավելի արժեքների մասին են, այն արժեքների, որոնք կարող են ամուր հիմք լինել հասարակության բարօրության և պետականության ամրապնդման համար: Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, երկարաժամկետ զարգացման չեն տանելու:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է քաղաքական նոր գործընթաց սկսելու մասին: ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելու շրջանում եղել ենք Արցախի բոլոր շրջաններում: Հանդիպումներ ենք ունեցել տեղական կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկվել են այն հիմնական հարցերը, որոնք պետք է արտացոլվեն կուսակցության նախընտրական ծրագրում: Այսօր էլ աշխատանքները շարունակվում են: Նոյեմբերին կուսակցության համագումարը որոշելու է և՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը և՛ այն սկզբունքները, որոնցով ձևավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը:

Կուսակցության շարքերում և հանրային լայն շրջանակներում տիրապետող է դառնում այն տեսակետը, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ որպես զուտ արցախյան առաջին քաղաքական կառույց, պարտավոր է քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հայտ ներկայացնել և, ինչպես եղել է նախկինում, ազնիվ ու քաղաքակիրթ մրցակցային պայքարի օրինակ ցույց տալ:

Այս դիրքորոշումը որևէ կերպ չի սահմանափակում հանրապետության քաղաքական դաշտում և անհատ գործիչների միջև այս օրերին էլ շարունակվող քաղաքական խորհրդատվությունների և քննարկումների հնարավորությունը: ԱԺԿ-ն պատրաստ է լայն համախոհության միջավայր ձևավորել երկրի առջև ծառացած խնդիրների համապարփակ լուծման նպատակով հանրային-քաղաքական ազդեցիկ կոնսոլիդացիայի համար»,- ասված է հաղորդագրությունում: