Եթե Հրայր Թովմասյանը կոռումպացված լիներ, չէր ընդդիմանա իշխանություններին․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

–Պարո՛ն Իշխանյան, հայտարարել եք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը անձնական տեռոր է, վտանգավոր իրավիճակ է ստեղծված, անգամ համեմատել եք 1937 թվի հետ՝ ասելով, որ եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր այսօրվա իշխանություններին, նրան հաճո որոշումներ կայացներ, միանշանակ այսօրվա հետապնդումները չէին լինի։ Ի՞նչն է Ձեզ այսպիսի դիրքորոշման բերել, ե՞րբ և ո՞ր պարագայում Թովմասյանը չի ենթարկվել իշխանությանը։

–Նախ՝ 37 թվի մասին, համեմատությունը զուտ մեթոդների, մտածողության մեջ էր։ 37 թիվը այն մղձավանջն էր, որ երանի մեր ժողովուրդն այլևս այդ չտեսնի։ Շատ եմ կարդացել 37 թվականի մեթոդների մասին, և մարդիկ հավատում էին, որ ասենք Վարդան Մամիկոնյան անուն-ազգանունով մեկը կար, որին ցանկանալով ինչ-ինչ հարցով ձերբակալել, հանկարծ հայտարարեցին, որ նա ապակիները լցրել է հացի մեջ, որպեսզի բանվոր դասակարգը ուտի և թունավորվի։ Մարդիկ հավատում էին։ Ընդհանրապես՝ մարդկանց մեծ մասը, երբ վստահում է իշխանությանը, նրանք հավատում են ցանկացած ասածի։ Ինչո՞ւ մեր հանրությունը միշտ Սահմանադրական դատարանի նկատմամբ ուներ անվստահություն։ Սահմանադրական դատարանի ասելով՝ մեր հանրությունը պատկերացնում է ՍԴ, որը 96 թվականից սկսած միշտ մեղմ ասած վիճահարույց ընտրությունները վավերացրել է հօգուտ իշխանությունների։

Դա է առաջացրել ՍԴ-ի նկատմամբ այդ անվստահությունը, որ միշտ իշխանահաճո որոշումներ է կայացրել ամենակարևոր պահերի։ Եվ հանկարծ այսօր ՍԴ-ն որոշում է կայացրել ո՛չ իշխանահաճո, և հանկարծ բոլորը հիշում են, որ Սահմանադրական դատարանը ժամանակին կատարել է իշխանահաճո որոշումներ և հայհոյում են ՍԴ-ին, որ այ դուք էսպիսին եք։ Դուք պատկերացրեք, եթե Սահմանադրական դատարանը չընդուներ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը, ես համոզված եմ՝ ընդհանրապես որևէ հարց չէր առաջանա։ Պատկերացրեք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը փոխեր ծանր հիվանդ գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ի՞նչ կկատարվեր նրա հետ։ Տարբեր գործերով նրա դեմ քրեական գործեր կհարուցվեին և կկալանավորվեր, վստահ եղեք։

-Եթե վերանանք իշխանություն-ՍԴ կամ Հրայր Թովմասյան հարաբերություններից, ըստ Ձեզ՝ Սահմանադրական դատարանը այս կազմով պե՞տք է շարունակի աշխատել, երբ հայտարարվում է, որ հանրությունը չի վստահում ՍԴ-ին, որը անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի անգամ չի ճանաչել համապետական ընտրությունների՝ կեղծված լինելը, այն դեպքում, երբ քչերն են կասկածում, որ ընտրակեղծիքները կրել են կազմակերպված բնույթ։

-Այդ դեպքում ես էլ հարցը շարունակեմ՝ ինչի՞ հիշեցին դրա մասին այն ժամանակ, երբ ոչ իշխանահաճո որոշում եղավ, երկրորդ՝ իսկ ինչո՞ւ եք բացառում, որ արդեն իշխանափոխությունից հետո արդեն Սահմանադրական դատարանը սկսեր ինքնուրույն գործել, եթե մենք հավատում ենք նոր իշխանությունների՝ դատարանների գործերին չմիջամտելու խոստումներին։ Չի կարելի բացառել, որ այնտեղ մասնագետներ են, և անընդհատ ճնշման տակ որոշումներ ընդունելուց հետո այժմ առանց նշման որոշումներ ընդունեն։

Եվ երրորդ՝ եթե իսկապես նոր իշխանություններն ուզում էին անկախ, չեզոք, քաղաքական որևէ ուժից չկախված նոր Սահմանադրական դատարան ձևավորել, ապա դրա առաջին հնարավորությունը կար, երբ որ հանրապետության նախագահը երկու անգամ առաջադրեց թափուր տեղի համար թեկնածուի, որոնք քաղաքականապես չեզոք էին՝ մեկը համալսարանի դասախոս էր, մյուսն էլ՝ գիտնական Գերմանիայից եկած Սահմանադրական դատարանի մասնագետ էր և քաղաքական որևէ կողմնորոշում չունեցող, այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ մերժվեցին այդ թեկնածուները և ՍԴ դատավոր ընտրվեց յուրայինը։

-Մյուս կողմից ԱԱԾ-ն պարզաբանել է, որ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն է վերցվել՝ պայմանավորված գույքի չհայտարարագրման վերաբերյալ տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։ Հորից՝ Վարդան Թովմասյանից, բացատրություն է վերցվել այն բանից հետո, երբ շինաշխատանքներ իրականացրած ընկերության ներկայացուցչից տվյալներ են ստացվել 2012-14 թվականներին Արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնված մի շարք հասցեներում   շինաշխատանքների ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների մասին՝ պաշտոնատար անձին անհատույց շինանյութ է հատկացվել։ Ենթադրաբար՝ Հրայր Թովմասյանին։ Հիմա՝ հակադարձ կարծիք՝ իրավապահ մարմինը ստուգում է ստացված տվյալները՝ ինչպե՞ս եք սա տեռորի հետ համեմատում, պիտի չստուգե՞ին ենթադրյալ հանցագործության մասին տվյալները։

-Նախ՝ հիշենք, թե ում է ենթարկվում Ազգային անվտանգության ծառայությունը և ում հրահանգներն է կատարում։ Ես վստահ եմ՝ եղել է հանձնարարական և պահանջ, որ պետք է ինչ-որ բան գտնել Հրայր Թովմասյանի նկատմամբ և սկսել են քրքրումները։ Ցանկացածի նկատմամբ կարող են նման հրահանգ լինել և եթե չգտնեն էլ, մի բան կգտնեն այսպես ասենք։ Սա դիտարկում եմ այս համատեքստում։ Դուք պատկերացրեք, որ ՍԴ-ն մերժեր դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը՝ այդ ժամանակ շինարարական ինչ-որ կազմակերպությունից մեկը կդիմե՞ր արդյոք ԱԱԾ։ Մնացածը․․․ ես չեմ ուզում բացառել, որ այնտեղ ինչ-որ բան եղել, բայց խնդիրը լրիվ ուրիշ դաշտում է։

-Հետաքրքիր է այսօրվա դատական համակարգի վերաբերյալ Ձեր գնահատկանը։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին հայտարարում են, որ իշխանությունը դատարանների վրա ճնշումներ է գործադրում։ Դուք ի՞նչ եք տեսնում։

-Դատական համակարգը, ինչպիսին ես միշտ քննադատել եմ 90-ական թվականներից սկսած, համարում եմ, որ դատական համակարգով ոչինչ չի փոխվել և ինչպես դատական համակարգը այն ժամանակ ենթարկվում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո՝ Ռոբերտ Քոչարյանին, հետո՝ Սերժ Սարգսյանին, այժմ էլ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։ Կարող եմ փաստեր բերել։ Մինչև իշխանափոխությունը Հայաստանում կատարվում էին մի քանի աղմկահարույց դատավարություններ՝ Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի, «Սասնա ծռերի», «Նորքի» գործով, և հիշում են չէ՞, որ բոլոր փորձերը որևէ մեկի խափանման միջոցը փոխելու, ինչ անհաջողության էին մատնվում և ինչ վերաբերմունք կար իշխանության կողմից նրանց նկատմամբ։

Իշխանափոխությունից հետո Դատախազությունը այլևս չպնդեց նրանց խափանման միջոցի փոփոխության հետ կապված և դատարանները խափանման միջոցը փոխեցին։ Հիմա հարց՝ նրանք անկախացա՞ն, այլևս իշխանության ազդեցությունը չկա՞ր, թե՞ այն ժամանակ ենթարկվում էին այն իշխանությանը, այսօր՝ այս իշխանությանը։

Մի ուրիշ հարցի մասին խոսենք՝ այդ անունները, որ ես հնչեցրեցի՝ գլխավոր դատախազ և այլն, որոնք հլու-հպատակ իշխանությունների ցանկություններն են կատարում, ի վերջո, այստեղ կա մի կարևոր սկզբունք՝ մեծ մասամբ իշխանություններին ենթարկվում են այն մարդիկ, որոնք բավական կաշկանդված են նախկինում իրենց կոռուպցիոն գործարքներով, և եթե Հրայր Թովմասյանը կոռումպացված լիներ, ապա ես չեմ կարծում, որ նա կընդդիմանար իշխանություններին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան