Մտքերի հայկական գագաթնաժողովը համագործակցության նոր հնարավորությունների սկիզբ. նախագահը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները:

«Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը:

Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն ասել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական գագաթնաժողովին, և հետևելով նախագահ Սարգսյանի հորդորին, որոշել է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Հյուրերը նախագահին տեղեկացրել են այցի և դրա շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի մասին: Նրանք նշել են, որ հատկապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությամբ, այդ թվում՝ նաև ոլորտում մասնագիտացող ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաեւ նախատեսում են քննարկել փոխգործակցության հնարավորությունները Տավուշի մարզի հետ:

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրանց՝ վստահություն հայտնելով, որ հայ գործընկերների հետ համատեղ կկարողանան փոխշահավետ ծրագրեր իրականացնել: Նա նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին»,- ասված է հաղորդագրությունում: