Ինչպես թքել արդարադատության երեսին. «Ժողովուրդ» 

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

Իշխանություններն ամեն քայլափոխի է՛լ ավելի են հիմնավորում վաղուց արմատացած տեսակետը, թե Հայաստանում արդարադատությունն իսպառ բացակայում է, հատկապես քաղբանտարկյալների պարագայում:

 

Նախորդ տարվա հուլիսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերին» միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրեաս Ղուկասյանին Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը զրկել է ցուցմունք տալու հնարավորությունից: Պատճառն էլ այն է, որ ըստ նրա՝ դատարանում նախ պետք է ցուցմունք տան վկայի կարգավիճակ ունեցող 50 ոստիկանները, որոնցից ոչ մեկն, ի դեպ, չէր ներկայացել դատարան: Եւ հիմա պաշտպանական կողմը պնդում է, որ դատավորն այսպես զրկում է իրենց պաշտպանվելու հնարավորությունից, նաեւ արհեստականորեն երկարաձգում են Ղուկասյանի՝ անազատության մեջ պահելու ժամկետները:

 

Հայաստանյան իրականության մեջ սա, թերեւս, դարձել է սովորություն: Միայն թե, նկատենք, նման գործելաոճը հետագայում շատ թանկ է նստում հենց Հայաստանի Հանրապետության վրա. սովորաբար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարում է նման իրավիճակներում ներկայացված բողոքները՝ պարտադրելով իշխանություններին մի քանի հազար եվրո փոխհատուցում վճարել: Թերեւս նույնն էլ սպասվում է նաեւ այս դեպքում»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: