Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա, եթե քաղաքացին չազատագրվի․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Կուսակցական համակարգի ուժեղացումը կապված է ցանկացած երկրի քաղաքական և սոցիալական իրավիճակից: Պետք է արձանագրենք, որ Հայաստանի սոցիալական ծանր վիճակի գոյությունը միշտ խոչընդոտել է կուսակցությունների առավել զարգացմանն: Այս մասին ԱԺ-ում Կուսակցությունների մասին օրենքի խնդիրների թեմայով կազմակերպված լսումների ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի 50 տոկոսը գտնվում է 15 ընտանիքի ձեռքում և 35 տոկոս աղքատություն կա, այդ երկրում կուսակցական ժողովրդավար համակարգ անհնար է ունենալ: Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե կուսակցական համակարգ ստեղծելը, այլ բարելավելը»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը:

Արամ Մանուկյանը նշեց, որ քաղաքացուն պետք է ազատել ֆինանսի և վարչական գործոնների ազդեցությունից. «Մեր ընտրությունների ժամանակ մեծ մաս են կազմում մարդկային, ֆինանսական շփումները, բարեգործությունը, նվեր տալը և վարչական լծակների կիրառումը: Սոցիալական այն վիճակում, որի մեջ գտնվում ենք, այս լծակները գործուն մեխանիզմ են: Մեր նպատակը պետք է լինի քաղաքացուն ազատագրել այդ ճնշումներից: Քաղաքացուն պետք է հնարավորություն տալ՝ ընտրել գաղափարներ, այլապես Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան