Ոստիկանները Կոտայքի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նաև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` պարզել են, որ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-2018 թթ. ընթացքում կայացրել է որոշումներ` Մրգաշենի մի շարք բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով անձանց, Հայրենական, Արցախյան, ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, ազատամարտիկների, նաև «Վերջին զանգի» տոնակատարության ու Ամանորի առթիվ դրամական օգնություններ տրամադրելու մասին, որոնց հիման վրա Մրգաշենի համայնքապետարանի սոցիալական հատուկ արտոնությունների բյուջեի ծախսերից ելքագրելով, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` ընդհանուր մոտ 4 միլիոն 350 հազար դրամ, և կեղծելով գումարը ստացող անձանց ստորագրությունները` յուրացրել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր մոտ 3 միլիոն 380 հազար դրամ:

Բացի այդ, 2019 թ. հոկտեմբերի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքն իրեն օտարելու դիմաց, որպես կաշառք, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` 2008 թ. վերջին պահանջել է 2000 դոլար, որից 1.700-ը նա տվել է 2009 թվականի հոկտեմբեր ամսին, իսկ մնացած 170 հազար դրամը` դեկտեմբերին: Սակայն համայնքի նախկին ղեկավարը ոչ միայն չի կատարել խոստումը, այլև մինչ օրս չի վերադարձրել ստացած գումարը:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: