ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը. Արմեն Աշոտյան

Լուրեր

03.02.2026 | 12:29
ՊԵԿ-ը շուրջ 23,4 կգ «մարիխուանա»-ի մաքսանենգության դեպք է բացահայտել
03.02.2026 | 12:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
03.02.2026 | 12:11
Ուֆայում աշակերտը կրակ է բացել դպրոցներից մեկում
03.02.2026 | 12:01
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.02.2026 | 12:00
Ալեն Սիմոնյանը՝ TRIPP-ին ՌԴ-ի մասնակցության մասին // Մոսկվան կրկին ՀՀ-ԵՄ մերձեցումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 11:52
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի կուրսը չի փոխվի՝ «հակառուսական դաշինքների չափանիշներին համապատասխան»
03.02.2026 | 11:46
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը
03.02.2026 | 11:34
Իրանի նախագահը հանձնարարել է «արդար և հավասար» բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
03.02.2026 | 11:23
UWW-ն վերանայել է ըմբիշների՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու գործընթացը
03.02.2026 | 11:12
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
03.02.2026 | 11:03
Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայում փոխել է ակումբը
03.02.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը
03.02.2026 | 10:55
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
03.02.2026 | 10:52
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան չվերթներ են չեղարկվել
03.02.2026 | 10:40
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Բրաունշվեյգի «Այնտրախտ»
Բոլորը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- գրել է նա:

Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: