Իշխանության հանդեպ դրսևորված աննախադեպ բարձր վստահությունը չօգտագործվեց, երկրում խորքային փոփոխություն չենք տեսնում. Վարդան Այվազյան

Լուրեր

27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
Բոլորը

«Հայոց արարման հավաք» հասարակական կազմակերպությունը, որը վերջերս է ստեղծվել՝ չորս ամիս առաջ, հայտարարում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժում սկսելու մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության համահիմնադիրներից Վարդան Այվազյանը նշեց, որ իրենց նպատակն է՝ երկրում տեղի ունեցող հասարակական համալիր գործընթացների առողջացումը:

«Մենք քաջ գիտակցում ենք, որ առանց դրա պարզապես անհնար է պետական և հասարակական կյանքում արձանագրել որևէ առաջընթաց»,- հավելեց նա:

Այվազյանի խոսքով՝ նման նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է 2018 թվականի իրադարձություններից հետո:

«Այդ հեղափոխության արդյունքում իշխանության հանդեպ դրսևորվեց աննախադեպ բարձր վստահություն մեր հասարակության կողմից՝ արդեն գիտենք Ազգային ժողովի ընտրություններում ստացած ձայների տոկոսը, սակայն պետք է ցավով արձանագրենք, որ այդ աննախադեպ վստահությունը չօգտագործվեց, երկրում խորքային և ինստիտուցիոնալ փոփոխություն դեռևս չենք տեսնում»,- ասաց Վարդան Այվազյանը:

Նրա գնահատմամբ՝ այս մեկուկես տարվա ընթացքում մեր երկրում քաղաքական բանավեճը դրսևորվում է բովանդակության բացակայությամբ, փոխադարձ ժխտողականությամբ և անհանդուրժողականությամբ:

«Նշված խնդիրը լուծելու համար մենք հայտարարում ենք «Հայոց արարման հավաք» հասարակական կազմակերպության շարժման սկիզբը՝ «Կոնսոլիդացիա պլյուս մեկ», որի հիմնական նպատակն է մերժել երկրի քաղաքական և հասարակական կյանքում տիրող կեղծ օրակարգը: Կեղծ օրակարգի մեջ այսօր մտնում է համազգային խնդիրների խեղաթյուրումը, հասարակության բևեռացումը, ատելության մթնոլորտը, պետական ինստիտուտների արժեզրկումը, արտաքին քաղաքական մարտահրավերները, իրավունքի և պետության, արդարության և արդարադատության տարաբնույթ ընկալումն ու մեկնաբանությունը, ժողովրդավարություն երևույթի նենգափոխումը»,- հայտարարեց Այվազյանը:

Ինչ վերաբերում է շարժման «պլյուս մեկ»-ին, ըստ Վարդան Այվազյանի՝ «պլյուս մեկը» Հայ առաքելական եկեղեցին է, քանի որ կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա առաքելական եկեղեցու հովանու ներքո: