Պեկինում կայացել է Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 86-րդ նստաշրջանը

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 26-ից 29-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացավ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին 156 երկրների 1000-ից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ 30 անվտանգության, ներքին գործերի և արդարադատության նախարարներ, 62 ոստիկանապետեր և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բացման խոսքով հանդես եկավ Չինաստանի նախագահ Սի Ծինպին: Իր ելույթում նա կարևորեց միջազգային  մակարդակով հասարակության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը, նշելով, որ Չինաստանն ակտիվորեն մասնակցում է իրավապահպան համագործակցությանն ուղղված միջոցառումներին՝ օժանդակելով ահաբեկչության, կիբերհանցավորության և հանցավորության այլ ոլորտների դեմ պայքարում: 

 

Ելույթներով հանդես եկան Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, կազմակերպության նախագահ Մենգ Հոնգուեյը և ոստիկանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: 

 

Պարոն Շտոքը մասնավորապես կարևորեց ազգային ռեսուրսների օգտագործումը, ինչպես նաև առկա հնարավորությունների ընդլայնումը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Կարևորելով Ինտերպոլի տվյալների պահոցների օգտագործումը` նա նշեց, որ միայն վերջին երկու շաբաթների ընթացքում պահոցների տվյալներով կատարված ստուգումների արդյունքում նույնականացվել են 185 սեռական բռնության զոհ դարձած երեխաներ, հայտնաբերվել և ձերբակալվել են սպանության, խարդախության և գողության մեջ կասկածվող 40 անձիք, ևս 300-ը  թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, հայտնաբերվել են ահաբեկչական խմբավորման կողմից գողացված սիրիական անձնագրեր:
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում քննարկվեց նաև Ինտերպոլի անդամակցության հայտ ներկայացրած երկրների հարցը: Արդյունքում՝ Պաղեստինի Պետությունը և Սոլոմոնյան կղզիները դարձան Ինտերպոլի նոր անդամներ (անդամ երկրների թիվը դարձավ 192):

 

Գործադիր կոմիտեի կազմում ռոտացիայի կարգով ժամկետը լրացած անդամների փոխարեն ընտրվեցին Եվրոպայից՝ Ֆրանսիայի, Մոլդովայի, Ամերիկայի տարածաշրջանից՝ Բրազիլիայի, Աֆրիկայից՝ Նիգերիայի ներկայացուցիչները:

 

Պատվիրակների կողմից ընդունվեցին մի շարք հիմնարար որոշումներ` ուղղված կիբերհանցավորության գործունեության արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարին, համատեղ գործողություններին և տեղեկատվության փոխանակման խթանմանը, ինչպես նաև Ինտերպոլի տեղեկատվության մշակման մեխանիզմների հետագա բարևլավմանը:

 

Հաշվի առնելով, որ ամեն տարի ամբողջ աշխարհում ոստիկանության աշխատակիցներ են զոհվում ծառայողական պարտականությունները կատարելիս, և որ կորուստի հետևանքով որոշ դեպքերում ընտանիքները ծանր նյութական վիճակում են հայտնվում, Ինտերպոլը` որպես ոստիկանական միջազգային կազմակերպություն, գործուն քայլեր է ձեռնարկում ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանության զոհված ծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար: Այդ նպատակով որոշվեց ստեղծել միջազգային հիմնադրամ, որի նպատակը կլինի օժանդակություն ցուցաբերել ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանության զոհված ծառայողների ընտանիքներին:

 

Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 86-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի:

 

Վեհաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների հետ, որոնց հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր:
ՀՀ պատվիրակությունը  նախապես պլանավորված պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ պարոն Լի Վեյի, ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Բելառուսի ՆԳ նախարար Իգոր Շունևիչի, Մոլդովայի ՆԳ նախարար Ալեքսանդր Ջիզդանի և Արդարադատության նախարար Վլադիմիր Ցեբոտրի, Ուկրաինայի ոստիկանության պետ Սերգեյ Կնյազևի, Լատվիայի ոստիկանության պետ Ինթս Կուզիսի, ԻԻՀ ոստիկանության պետ Հոսեին Աշտառիֆարդի, ԱՄԷ դաշնային ոստիկանության պետ Համադ Ալամիմիի հետ քննարկվել են հետախուզվող անձանց հայտնաբերման, նրանց հետագա հանձնման, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց վերաբերյալ, հանցավորության դեմ պայքարում ոստիկանությունների միջև արդյունավետ համագործակցության, տարածաշրջանային կարևորություն ունեցող և թիրախային այլ հարցեր:

 

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Չինաստանում ՀՀ դեսպան պարոն Ս.Մանասարյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

2017թ. Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 87-րդ նստաշրջանի անցկացումը նախատեսված է Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններ: