«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Լուրեր

10.12.2025 | 12:44
Սիզրանի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
10.12.2025 | 12:35
Իմ տղային սպանել են, քանի որ տեսել է՝ ինչպես են բանակը թալանում․ Վալերիկ Մուրադյանի մայր
10.12.2025 | 12:27
Մխիթարյան․ Կարծում եմ՝ այդ դրվագում 11-մետրանոց չկար
10.12.2025 | 12:19
Գերմանիայում սկսվել է ՌԴ ենթադրյալ լրտեսների դատավարությունը. նրանց թվում ՀՀ քաղաքացի կա
10.12.2025 | 12:10
Ո՞վ է վերացրել իրեղեն ապացույցները՝ քննիչներն ու դատախազները, որոնք չեն պատժվել․ Օհանջանյանի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 12:00
Հայաստանում «TRIPP Company» կգրանցվի // Զելենսկին պատրաստ է նախագահական ընտրությունների․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 11:55
Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն․ պատասխանատուները Փաշինյանը և Վարդապետյանն են․Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 11:48
Factor TV-ն աշխատանքի է հրավիրում օպերատորի
10.12.2025 | 11:40
Անչափահասները դպրոցում լեզվակռիվ են ունեցել, ապա նրանցից մեկի հայրը ծեծել ու հայհոյել է մյուս երեխային․ ՔԿ
10.12.2025 | 11:33
Հույս ունենք վերջին խոչընդոտն էլ` Սահմանադրությունը, դա էլ կվերացվի, որ ստորագրենք խաղաղության համաձայնագիրը. Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 11:29
Ֆիդանը խոսել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
10.12.2025 | 11:20
ԱԱ․ Հայաստանը 9 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 11:15
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին միջնորդությամբ է դիմել. «տուժողների» ցուցմունքների ուսումնասիրությունն ավարտվել է
10.12.2025 | 11:09
ՉԼ․ «Ինտերը» պարտվել է «Լիվերպուլին», «Բարսելոնան» կամային հաղթանակ է տարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 11:00
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին, որոնք Հայաստանում են նախագահի հրավերով:

«Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերն ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել և աջակցել իմ փորձով և հնարավորություններով»,– ողջունելով հյուրերին՝ ասել է նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ «Airbus»-ի ներկայացուցիչներն ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ արդյունավետ հանդիպումներ կունենան:

«Airbus» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը բարձր տեխնոլոգիական ոլորտում: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի ներուժն այդ ոլորտում՝ հյուրերին տեղեկացնելով նաև գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական ծրագրի մասին: